ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Նոր սահմանափակող միջոցները ներառում են.
– ԵՄ երկրների հրաժարումը Ռուսաստանից նավթ ներկրելուց վեց ամսվա ընթացքում, նավթամթերքները՝ ութ ամսվա ընթացքում.
– Ռուսաստանից ծովով փոխադրվող նավթի աստիճանական դուրսբերում, ժամանակավոր բացառություն է արվում խողովակաշարերի մատակարարումների համար.
– «Սբերբանկի», «Ռոսսելխոզբանկի» և Մոսկվայի վարկային բանկի SWIFT-ից անջատում.
– Եվրոպայում հեռուստաալիքների հեռարձակման արգելք՝ Russia RTR / RTR Planet, Russia 24, TV Center-International, մինչդեռ հեռուստաալիքների աշխատակիցները կարող են շարունակել աշխատել:
Իրավական փաստաթուղթը ավելի ուշ կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում, միաժամանակ հայտնի կդառնա, թե ովքեր են ավելացվելու անձնական սահմանափակումների ցուցակները։ Դրանից հետո պատժամիջոցները պաշտոնապես ուժի մեջ կմտնեն։