Ժամը 21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 10 տուժած: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տուժածներից յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը` քաղաքացիական անձինք:
«Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում»,- գրել է Դանիելյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում ցուցարարները շշերով և քարերով հարվածել են ոստիկաններին: Կան բերման ենթարկվածներ: