Մոսկվայի Խամովնիչյան դատարանը ձերբակալել է Հայաստանի քաղաքացու, որը մեղադրվում է Մոսկվայում գործարար Հովհաննես Քամարյանի սպանության մեջ, հաղորդում է РИА новости-ն։
Նշվում է, որ մեղադրյալ Հայրիկ Երվանդյանը կալանավորվել է 2 ամսով: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության և զենքի ապօրինի շրջանառության համար, մեղադրյալը խոստովանել է մեղքը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ի երեկոյան Կոմսոմոլսկի պողոտայում գնդակահարվել էր 62-ամյա գործարար Հովհաննես Ղազարյանը, որը հետախուզման մեջ էր գտնվում Հայաստանի պահանջով։ Ապրիլի 7-ին Քամարյանը ձերբակալվել է Ֆրունզենյան առափնյա շրջանում, բայց քանի որ նա ունի ՌԴ քաղաքացիություն և չի կարող արտահանձնվել, ազատ էր արձակվել: