Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել իր փաստաբանական թիմին պատրաստել հայցադիմումը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հրայր Թովմասյանը հայտարարություն էր տարածել, որով պահանջել էր, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, որ ինքը 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել է «իր ծառայությունները»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակել էր Հրայր Թովմասյանի գրիչի լուսանկարը և կից գրել, որ վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել է 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։