Ալբանիայում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը երեկ մրցապայքարի է դուրս եկել Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ), 6 տարվա դադարից հետո վերադառնալով մրցահարթակ, 5-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 227 կգ արդյունքով (105+122)։
Մրցումային վերջին օրը՝ հունիսի 5-ին, պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները՝ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Նրանց մրցելույթների մեկնարկը ժամը 18:00-ից է: