Հունիսի 6-12-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հրավերով գլխապտույտ շրջագայությունով Հայաստան է ժամանում Bande à Tyrex կրկեսային խումբը: Յոթ ակրոբատներից բաղկացած հեծանվախումբը Գյումրի և Երևան քաղաքների փողոցներում հանդես կգա հեծանվային երաժշտական ներկայացումով:
Ներկայացումները տեղի կունենան՝
– հունիսի 8-ին Երևանում, ժամը 10․30-12․00՝ Հյուսիսային պողոտայից շարժվելով դեպի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, ժամը 18․00-19․30՝ Դիանա Աբգարի անվան պուրակում (Four Seasons) Ուտոլա խմբի երաժիշտների մասնակցությամբ ներկայացում:
– հունիսի 11-ին Գյումրիում
ժամը 10․30-13-ը՝ Աբովյան փողոցից շարժվելով դեպի Վարդանանց հրապարակ
Միջոցառումն իրականացվում է ԱԿԲԱ բանկի աջակցությամբ: