Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Աբաս Մոհթադային հայտարարել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ձեռքբերումն ուղղակիորեն կախված է հարևան պետությունների համագործակցությունից:
Ինչպես հաղորդում Է Mehr գործակալությունը, երկուշաբթի երեկոյան Երևանում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում ելույթ ունենալով՝ Մոհթադային հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել հարևան պետությունների հետ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության:
«Իրանը մշտապես ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության և համատեղ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար։ Տարածաշրջանի նկատմամբ շահագործող մոտեցում ցուցաբերող արտատարածաշրջանային պետությունները վնաս են հասցնում իրական խաղաղության և անվտանգության հասնելու գործընթացին՝ անտեսելով այլ երկրների շահերը»,- ընդգծել է նա:
Նա նշել է, որ Երևանում կայացած հանդիպումը Եվրասիական տարածաշրջանում ժողովուրդների համագործակցության նոր փուլի հնարավորություն է ստեղծել։ Նա նաև ընդգծել է հարևան երկրների հետ փոխգործակցության Իրանի պատրաստակամությունը: