«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում հունիսի 8-ին՝ ժամը 19։00-ին, սալոնային համերգ կանցկացվի։ Սալոնային համերգի ձևաչափն ընդգծում է միջոցառման մշակութային խորությունն ու ծրագրի նկատմամբ ընտրողականությունը։ Հարյուրամյակների պատմություն ունեցող սալոնային համերգների մերօրյա վերարտադրումը հնարավորություն է ստեղծում երաժշտությունը վայելել իր ստեղծման դասական ակունքներին ամենամոտ տրամադրության ներքո։
Համերգին ելույթ կունենան տենոր Հայկ Վարդանյանը, սոպրանոներ Վարդուհի Թորոյանը և Մերի Մարտիրոսյանը, դաշնակահարներ Կատարինե Հովսեփյանը, Նվարդ Մարուխյանը, Վահե Մկոյանը։
Ծրագրում Անտոնիո Վիվալդիի, Ֆրանց Շուբերտի, Ջոակինո Ռոսսինիի, Ժակ Օֆենբախի, Լեո Դելիբի, Պաոլո Տոստիի, Կլոդ Դեբյուսիի, Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործություններն են։