ՀՅԴ-ական, ԱԺ պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Դատավոր Շիրոյանը մասնակի բավարարեց քննիչ Նավոյանի միջնորդությունը, Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով։
Արձանագրենք, որ դատավոր Շիրոյանը ևս իր ներդրումն ունեցավ Գերասի քաղաքական բանտարկության գործում»,-նշել է փաստաբանը։
Վարդանյանը մեղադրվում է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ:
Նշենք, որ մայիսի 2-ին Գերասիմ Վարդանյանը Մալաթիա վարչական շրջանում անհնազանդության գործողությունների ժամանակ է արգելանքի վերցվել: