Վաճառքի է հանվում վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը: Համապատասխան որոշում ընդունվեց այսօր կառավարչության հունիսի 9-ի նիստում։
Տվյալ կառույցի ընդհանուր մակերեսը 9905,21 քմ է, կից ունի նաև երկու հողամաս՝ 3,302955 և 0,00436 հեկտար մակերեսներով:
Նախատեսվում է վաճառքից ստացված գումարի մի մասով «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի համար նոր տարածք գնել:
Կառույցը 2021 թվականի հուլիսի 6-ի դրությամբ 8 մլրդ 267 մլն դրամ շուկայական արժեք է ունեցել, իսկ հողամասը՝ 7 մլրդ 586 մլն դրամ:
Գույքն առաջարկվում է օտարել 6,6 մլրդ դրամով, քանի որ հաշվարկվում է գումարի 80 տոկոսը։