Ինչպես հայտնում է «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալությանը, մայիսի 30-ին Վարշավայում ձերբակալված «օրենքով գող» 38-ամյա Հայկ Սարգսյանը, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Հայկո Աստրախանսկի, արտաքսվել է Հայաստան, որտեղ նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել:
Ներկայումս «օրինականը» կալանքի տակ է Երևանի քննչական մեկուսարանում։
Հիշեցնենք, որ վերջին անգամ ոստիկանության տեսադաշտում Հայկոն հայտնվել էր 2019 թվականին՝ հրազեն կրելու համար։ Խուսափելով քրեական պատժից, «օրենքով գող»-ը լքել է Հայաստանը և բնակություն է հաստատել Լեհաստանում: