Lենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Պատասխանատուներն ու շինարարներն ամփոփում են կատարված աշխատանքը և նկատում. որակապես անվտանգ ճանապարհ ունենալու համար առաջին իսկ օրից կազմվել է հստակ ժամանակացույց, նախագծողների հաշվարկներով ու հիմնավորմամբ էլ ընտրվել ճանապարհահատվածի վերականգնման տեխնոլոգիան: