Ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ոստիկանները, փրկարարները և պարեկները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը նույնպես պարզում են մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ահազանգը կատարվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության Մաշտոցի բաժնի պահպանության ծառայողների կողմից, ովքեր Հրազդանի կիրճում ծառայություն կատարելիս են եղել: