Այսօր Ֆրանսիայում մեկնարկել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների առաջին փուլը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ֆրանսիայի քաղաքացիները կընտրեն 577 պատգամավոր, որոնք խորհրդարանում կաշխատեն մինչև 2027 թվականը:
Ֆրանսիայում քվեարկությունը տեղի է ունենում մեծամասնական ընտրակարգով։ Նշվում է, որ մի շարք ընտրողներ իրենց ընտրությունը օնլայն ձևաչափով շաբաթ են կատարել: Նրանք այն քաղաքացիներն են, որոնք այժմ Ֆրանսիայում չեն ապրում: