«Գալաքսիի» տնօրենի տեղակալ, բիզնես խորհրդատու Էդգար Կարապետյանը Business: Next station միջոցառման ժամանակ խոսել է թվային հեղափոխության մասին, դրա ազդեցությանը բիզնեսի վրա:
«Ինդուստրիալ հեղափոխությունը ազդում է բիզնեսի վրա»,-նշել է նա:
«Գալաքսիի» տնօրենի տեղակալ մանրամասն ներկայացրել է Big Data-ների, թվային արխիտեկտուրայի և ավտոմատացման կարևորության մասին:
«Այսօր աշխարհի բնակչության 67 տոկոսի համար հասանելի է ինտերները, 2025-ին նախատեսվում է, որ այդ ցուցանիշը կհասնի 70 տոկոսի: Մարդն ինտերնետային տիրույթում, ըստ ուսումնասիրությունների, միջինում 7 ժամ է անցկացնում: Ընդ որում՝ այդ ցուցանիշը տարբեր է զարգացող ու զարգացած երկրներում: Մարդիկ հիմնական մեսինջերներով են շփվում, ինֆորմացիա են փնտրում, օգտվում սոցիալական ցանցերից»,-նշել է նա:
Պատերազմի մասնակիցներից մեկի հարցին՝ ինչպիսի՞ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ինչպիսի՞ արհեստական բանակություն կարող ենք կիրառել մեր սահմանների հսկողությունը պատշաճ կերպով իրականացնելու համար՝ նա նշեց. «Հիմնական խնդիրն այն է, որ այս ոլորտում շատ մեծ ներդրումներ են հարկավոր: Այդ ներդրումներն անելու համար մենք պետք է որոշ այլ ոլորտներում ներդրումներ չանենք: Խոսքը միլիոնավոր դոլարների ներդրումների մասին է: Հուսով եմ՝ կկարողանանք գտնել մեր մեջ այն ներուժը, որ կարողանանք առանձնացնել այդ միլիոնավոր դոլորաների ներդրումները հենց այս ոլորտի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: