Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը երկրպագուներին բացատրել է, որ այս շաբաթ չեղյալ է հայտարարել Տորոնտոյում ելույթներն այն պատճառով, որ իր դեմքի կեսը կաթվածահար է արել: Արտիստը Instagram-ում պատմել է, որ տառապում է Ռամսեյ-Հանթի սինդրոմով:
«Հենց այդ վիրուսն է ախտահարել իմ ականջի և դեմքի նյարդերը և դեմքի կաթված առաջացրել»,- ասել է Բիբերը: Ես չեմ կարող թարթել աջ աչքս, լիարժեքորեն ժպտալ և նորմալ ուտել. հուսով եմ՝ կհասկանաք»,- մեկնաբանել է նա համերգների տեղափոխումը։
Արտիստը վստահ է, որ ամբողջությամբ կկազդուրվի և կվերսկսի համերգային գործունեությունը, բայց որքան ժամանակ կտևի բուժումը, չգիտի։ «Ես վարժություններ եմ անում, որպեսզի իմ դեմքի նորմալ վիճակը վերադարձնեմ»,- պնդում է Ջասթինը՝ նկատի ունենալով նաև էլեկտրաթերապիան, որը պետք է օգնի վերականգնել մկանների շարժունակությունը: