Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Այս մասին լուրը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին ԿԳՄՍ նախարարությունից։
Հանրահռչակ արտիստը ծնվել է 1942 թվականին Թբիլիսում, երբ չորս տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Երևան։
1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։
1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2003 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի, 2017 թվականին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի և այլ պարգևների։
Քոթանջյանը խաղացել է «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլ ֆիլմերում։