Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ուժի մեջ մտավ հրադադարը և վերջ տրվեց ամեն տեսակի ռազմական գործողություններին։ Եվ կարծում եմ՝ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղում բռնությանը վերջ դնելուն միտված քայլ էր։ Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ հայտարարությունը չի անդրադառնում ԼՂ խնդրին․ «Բայց հույս ունենք, որ առաջիկա ժամանակներում կկարողանանք անդրադառնալ ԼՂ խնդրին»։
Անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման գործընթանցերի վերաբերյալ հարցին՝ նա նշել է․ «Իրականում մենք Ադրբեջանի հետ բազմաթիվ հարթություններում հաղորդակցություն ունենք։ Մենք վեջերս կազմել ենք սահմանազատման հանձնաժողով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, և շատ կարևոր է այդ աշխատանքը շարունակել։ Ընդամենը մեկ հանդիպում է տեղի ունեցել, բայց արդեն համաձայնություն ունենք, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, իսկ երրորդ հանդիպումը՝ Բրյուսելում։ Հույս ունենք, որ կհաջողվի դելիմիտացիայի ենթարկել մեր սահմանները»։
Հարցին՝ իսկ եթե այս հանձնաժողովը որոշի, որ ԼՂ ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի կլինի Ձեր դիրքորոշումը, Փաշինյանը նշել է, որ այդ հանձնաժողովը կապ չունի ԼՂ խնդրի հետ։ Շեշտելով մի քնաի գործընթացների մասին՝ նա ընդգծել է, որ այսօր ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային խաղաղության համար ԼՂ հարցն է։
«Մենք տեսնում ենք Ռուսաստանի դերը որպես եռակողմ հայտարարության երաշխավոր»,- շեշտել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։