«Ռոսավիացիան» մինչեւ հունիսի 24-ը երկարաձգել է ռուսական 11 քաղաքներում թռիչքների սահմանափակումների ռեժիմը: Այս մասին RBK-ին հայտնել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչը:
Պարբերականի տեղեկություններով՝ խոսքը Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների մասին է:
Որպես այլընտրանք՝ «Ռոսավիացիան» նախկինում առաջարկել էր օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։