ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի այսօր տեղի ունեցած մամուլի հայտարարության ժամանակ վերջինս ասաց, որ խրախուսում է Փաշինյանի և Ալիևի միջև տեղի ունեցած մի շարք հանդիպումները և դրան առնչվող մի շարք հայտարարությունները։
Նրա խոսքով՝ այս հայտարարությունները ողջունելի են և պետք է օժանդակություն ստանան։ Բուրիչը մեջբերեց նաև իրենց կազմակերպության հովանու ներքո տեղի ունեցած հանդիպումների կարևորությունը։
Նշենք, որ Բուրիչը պաշտոնական այցով Հայաստանում է հունիսի 16-17-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։