Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորը ստորագրել են միջազգային տնտեսական, հումանիտար և զբոսաշրջային կապերի զարգացման վերաբերյալ համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Վահան Քերոբյանը նշել է, որ այս փաստաթղթի ստորագրումը կնպաստի ներդրումների փոխադարձ ներգրավմանը։
Հուշագիրը նոր քայլ կլինի երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացման գործում։