Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Պատելը թույլ է տվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ ասված է WikiLeaks-ի Twitter-ի հայտարարության մեջ:
«Ներքին գործերի նախարարը հավանություն է տվել արտահանձնմանը: Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ում սպառնում է 175 տարվա ազատազրկում»,- նշվում է հայտարարության մեջ:
Կազմակերպությունում այդ որոշումը «մռայլ» են անվանել և խոստացել են վիճարկել Բրիտանիայի ՆԳ նախարարի որոշումը: Ինչպես հայտարարել է Պատելը, դրա համար Ասանժը երկու շաբաթ ունի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոնդոնի դատարանը վճռեց, որ WikiLeaks-ի հիմնադրի արտահանձնումն անօրինական կլինի, քանի որ Ասանժը, որը տառապում է աուտիզմով և կլինիկական ընկճախտով, պատրաստ է ինքնասպանություն գործել և կիրականացնի իր ծրագիրը, եթե հայտնվի ԱՄՆ բանտում։ Դա հիմք է հանդիսացել Ասանժին ԱՄՆ արտահանձնումից հրաժարվելու համար, որտեղ նրա դեմ հարուցվել է 18 քրեական մեղադրանք, սակայն այս որոշումը հաջողությամբ վիճարկվել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից։