ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդին Երևանում է։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանությունից։
«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդին Երևանում։
Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, փոխպետքարտուղար Դոնֆրիդը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։ Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր փոխգործակցության հարցերը և մեր երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մինչ Երևան ժամանելը ամերիկացի պաշտոնյան Բաքվում էր։