Տուլայում ուժայինները բռնել են Ադրբեջանի քաղաքացուն, հայտնում է tula.mk.ru-ն։
Աղբյուրի համաձայն՝ ավելի վաղ նա արդեն գտնվել է Ռուսաստանում և այստեղ անցանկալի անձ է ճանաչվել: 2021 թվականին նրան Ռուսաստանից արմատական հայացքների պատճառով վտարել էին։
2022 թվականին Ադրբեջանի քաղաքացին կրկին նկատվել է Տուլայում։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել պետական սահմանն ապօրինի հատելու համար։ Նրան սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։