Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Նիդերլանդների Ամստելֆեն քաղաք և հանդիպում ունեցել քաղաքապետ Տյապկո Պոպենսի հետ։
Այնուհետև դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է «Լուսավոր Ապագա» (Bright Future Foundation) հիմնադրամի նախաձեռնությամբ Ամստելֆենի քաղաքային գրադարանում (De Bibliotheek Amstelland) հայերեն գրքերի անկյուն ստեղծելու բացման արարողությանը։
Ողջույնի խոսքում դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել Bright Future-ի ղեկավարությանը նախաձեռնության և գրադարանի տնօրինությանը դրան աջակցելու և հայերեն մանկական գրականությունը մշտական հիմքով հյուրընկալելու համար` հույս հայտնելով, որ այս օրինակը տարածում կգտնի ամբողջ երկրում։
Դեսպան Տ. Բալայանը միջոցառմանը ներկա հայ երեխաների համար ընթերցել է Եզոպոսի առակներից։