«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր տեղի է ունեցել տոլմայի 11-րդ փառատոնը: Փառատոն-մրցույթին այս տարի մասնակցում էր 27 թիմ: Թիմերից մեկը պատրաստել է աշխարհի ամենաերկար տոլման, որի երկարությունը եղել է 193․80 մետր։
Տաղավարներում մոտ 70 տեսակ տոլմա է ցուցադրվել:
Թիմերը պայքարել են «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար:
Միմյանց դեմ մրցել են ռեստորանատերեր, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, խոհարարներ և անհատներ։
Տոլմայի փառատոնը արդեն երրորդ տարին է՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում է անցկացվում: Պատմամշակութային վայրերում նման միջոցառումներ անցկացնելու նպատակը զուգահեռաբար հայկական մշակութային հուշակոթողները զբոսաշրջիկներին ներկայացնելն է: