«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այս մասին հաղորդում է խմբակցության ֆեյսբուքյան էջը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա վստահեցրել էր, որ Աննա Վարդապետյանը կուսակցական չէ, հետևաբար, ընտրվելուց հետո կատարելու է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործողությունները։
Արթուր Դավթյանի լիազորությունները ԳԴ պաշտոնում լրանում են այս տարվա սեպտեմբերի 16-ին. նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի սեպտեմբերի 15-ից։ Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի առաջարկով գլխավոր դատախազն ընտրվում է Ազգային ժողովի կողմից 6 տարի ժամկետով. ընտրության համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը։