Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինները Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին, Հայաստանին արտահանձնելու մասին որոշում են կայացրել։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը»,– գրել է Աբրահամյանը։
Այս կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը:
Հիշեցնենք, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա Հայաստան տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Այդ պահից սկսած` Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերն ու սպասում է չեխական կողմի պատասխանին։
ՀՀ իրավապահ մարմիներն արդեն մեկ տարի սպասում էին Չեխիայի իշխանությունների այս որոշմանը։
Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար
Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքից։ Նշենք, որ Գալյանը երեկ ազատվել էր գլխավոր դատախազի...