Հունիսի կեսերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, այցելեց Թբիլիսի, որտեղ նրանք հանդիպեցին «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների հետ՝ ընկերության տնօրեն Դավիթ Փերաձեի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ՀԿԵ-ն։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք արդիական հարցեր: Մասնավորապես, սա 2022 թվականի 5 ամսվա ՀԿԵ-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության փոխգործակցության արդյունքներն են, երկու երկրների միջև միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքի գործարկումը, միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործումը, 2022 թվականին ուղևորափոխադրումների կազմակերպումը, տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը և այլն:
Ինչպես հայտնի է, հունիսի կեսերին ՀԿԵ-ն ձեռնամուխ է եղել ամառային սեզոնային փոխադրումների կազմակերպմանը Վրաստանի սևծովյան հանգստավայրերի ուղղությամբ Երևան-Բաթում-Երևան երթուղով:
Բացի այդ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հրամանով 2022 թվականի հուլիսի 1-ից սահմանվում է միասնական միջանցիկ դրույքաչափ Փոթի, Բաթումի, Սամտրեդիա կայարաններից դեպի Հայաստան խոշոր կոնտեյներային գնացքի կազմում մեծ տարողունակությամբ բեռնարկղերի փոխադրման դեպքում: