Աֆղանստանի արևելքում հունիսի 22-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քան հաղորդվել էր ավելի վաղ։ Պակիստանի սահմանի մոտ գտնվող Պակտիկա և Խոստ նահանգներում ստորգետնյա ցնցումների հետևանքով կարող էր զոհվել մինչև 1500 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով «Թալիբան» շարժման ներկայացուցչին:
Ըստ տվյալների՝ տուժել է մոտ 2000 մարդ, փլված շինությունների փլատակներից անհայտ թվով տուժածներ կան: Ավելի վաղ աֆղանական Bakhtar գործակալությունը հայտնել էր առնվազն 1000 զոհի և 1500 վիրավորի մասին:
Ի սկզբանե տեղի իշխանությունները հայտարարել էին, որ երկրաշարժի ը եղել է 6,1 մագնիտուդով:
Փրկարարական աշխատանքները դժվարացել են հորդառատ անձրևի և ռեսուրսների պակասի պատճառով։