ԵՄ առաջնորդները Բրյուսելում շարունակվող երկօրյա գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինային և Մոլդովային դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ են շնորհել։ Այս մասին հայտարարել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։
«ԵԽ-ն որոշեց ԵՄ անդամության թեկնածության կարգավիճակ տալ Ուկրանային և Մոլդովային։ Պատմական պահ է։ Այսօր դուք կատարել եք ամենակարևոր քայլը դեպի ԵՄ ճանապարհ»,- ասել է ԵԽ նախագահը՝ շնորհավորելով երկրների նախագահներին։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ըստ Միշելի՝ ԵԽ-ն որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է կարգավիճակ տալ, երբ լուծվեն մյուս խնդիրները։
Զելենսկին շտապել է արձագանքել որոշմանն ու ասել է, որ դա հաղթանակ է։