Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին Երևան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական՝ 31-րդ նիստին:
ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը ելույթի իր խոսքում բարձր է գնահատել Հիմնադրամի գործունեությունը, ընդգծել, որ համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ, ինչի արդյունքում հազարավոր տեղահանված ընտանիքներ ապահովվելու են բնակարաններով:
Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշվել անելիքները: