Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մի քանի օրվա ընթացքում վերսկսել միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցային գործընթացը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նա նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ բանակցությունների արդյունքի վերաբերյալ մամուլի ասուլիուսում։ «Մենք ձգտելու ենք հակասությունները լուծել բանակցությունների միջոցով», – նշել է նա: – «Հուսով ենք, որ այս անգամ ԱՄՆ-ն իրական քայլեր կանի բանակցություններն ավարտելու համար»:
Բորելը նաև հաստատել է բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունը: «Իմ ուղևորության հիմնական խնդիրը միջուկային գործարքի շուրջ բանակցություններում փակուղու հաղթահարումն էր», – ասել է նա: «Ես շատ ուրախ եմ, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել մի քանի օրվա ընթացքում վերսկսել միջուկային գործարքի շուրջ բանակցությունները»:
Հիշեցնենք, որ 2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք են կնքել։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Վիեննայում ընթանում են ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները: