Այսօր Գավառի ԲԿ-ում առաջին անգամ կեսարյան հատումով եռյակ աղջիկներ են ծնվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Թող մեծանան խաղաղ երկնքի տակ, լինեն առողջ, ապահով ու պաշտպանված։ Մաղթում եմ անհոգ մանկություն»,-ասված է գրառման մեջ։