Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան ոսկի չեն ներմուծի Ռուսաստանից: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով բրիտանական Independent թերթին:
«Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան արգելելու են ռուսական ոսկու ներկրումը»,-հայտնում է հրատարակությունը:
Ինչպես ընդգծում է թերթը, այդ պատժամիջոցները չեն անդրադառնա արդեն ձեռք բերված ակտիվներին։
Հիշեցնենք, որ Արևմտյան երկրները G7-ի գագաթնաժողովի շրջանականերում ռԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթն էին ներակայացրել:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: