Անկարան պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» բացման գաղափարը, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապելու է Ադրբեջանի մնացած տարածքների հետ։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով Բաքվում կայացած ճեպազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը շատ կարեւոր է տարածաշրջանի երկրների զարգացման տեսանկյունից։
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք սպասում ենք «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որն ամենակարճ ժամկետում կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ»,- ասել է Չավուշօղլուն։