Դեռ պետք է մեկտեղվեն պատկերացումները, թե ինչ ձևաչափով, ինչ տեմպով, ընդհնարապես խաղաղության պայմանագիրը ինչ դրույթներ պետք է ներառի։ Այս մասին այսօր պատախսանելով լրատվամիջոցների հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։
«Շատ տարօրինակ են Արդբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը։ Այդ հայտարարություններից հետո, քանի որ դրանք իրենց բնույթով տարօրինակ են, ՀՀ ԱԳՆ–ից առաջարկ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ, որպեսզի տեղի ունենա ԱԳ նախարարների հանդիպում, որ փորձեն պայմանավորվածություններ ձեռք բերվեն հետագա ընթացքի վերաբերյալ»,– ասաց նա։
Վարչապետն ասաց, որ նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները իրար հետ կապի մեջ պետք է լինեն, շփումներ ունենան, որ հետագա աշխատանքները կազմակերպեն, բայց Ադրբեջանը մեկ այդպիսի դեպք ունենք, որ բոյկետել է և նախորդ օրվա ԱԳ նախարարության կոմղից հնչած առաջարկին պատասխան չի ստացվել», – ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ նախնական քննարկումներ եղել են, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շարունակենք աշխատանքը, այսօր մի այդպիսի հանդիպում Բրյուսելում նախատեսված էր, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է մասնակցել։
«Այն ինչ հրապարակվել է բացի դրանց, այլ փաստաթուղթ հայ–ադրբեջանական խոսակցությունին չկա», – ասաց նա։
Վարչապետն ասաց, որ Ադրբեջանի խոսույթը մեծ խնդիր է եղել և շարունակումէ մնալ։ Ըստ նրա՝ միջազգային հանրությունը արձանագրում է, որ Հայաստանը փորձում է լինել մաքսիմալ կառուցողական, բայց դրան ի պատասխան տեսնում ենք Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը։
«Այսօր հանդիպում պետք է ունենար, որը Ադրբեջանը չեղարկել է և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ է հնչել մեր կողմից, որ հետագա աշխատանքների պլանավորում տեղի ուեննա, մենք արձագանք չունենք»,–ասաց նա։ Նա նշեց, որ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի և բոլորի իրավական պարտավորությւոնն է՝ հասնել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմուինկիացիաների բացմանը։