Նախկինում էլ մայիս ամսին ՀՀ–ն պատրաստակամություն է հայտնել, այսինքն նույնիսկ նախնական պայմանավորվածություն է եղել մեկնարկել սահմանազատման և սահմանյին անվտանգության հարցեով համատեղ հանձնաժողովի նիստը և Ադրբեջանի կողմից երկու անգամ չեղարկվել կամ հետաձգվել է այդ հանդիպումը։ Այս մաիսն այսօր՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադռնալով սահմազատման և սահմանագծման հարցերին։
«Բնական հարց է առաջանում, ինչու են նման տպավորություն փորձել Ադրբեջանը։ Պատասխանս միանշանակ է՝ այսպես կաթիլ կաթիլ նրանք փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել՝ ընդդեմ Արցախի, ընդդեմ Հայաստանի։ Նույնն էլ ճանապարհների կոմունիկիացիաների թեմայով էլ, Ադրբեջանը փորձում է տպավորություն թողնել, որ Հայաստանը չի ուզում տարածաշրջանի կոմունիկիացիաները բացել և եռակողմ հայտարարության դրույթները իրագործել, մինչդեռ իրականությունը հակառակն է, որ Ադրբեջանը իրակաանցրել է ճանապարհների շրջափակման քաղաքականություն»,–ասաց նա։
«Նոր պատերազմի լեգիտիմություն են փորձում ձևավորվել, դա իրենք նկատի ունեն երեք ամսից, երեք տարուց, թե 30 տարուց, բայց գործողությունների վեկտորը դա է, եթե դա չէ, ես համոզված եմ, որ մենք կկարողանանք և սահմանագծման հետ կապված լուծումների գնալ։ Նա հույս հայտնեց, որ Հայաստան ի առաջարկները կընդունվի և հանձնաժողովի հաջորդ նիստը հնարավորինս շուտ տեղի կուեննա»,–ասաց նա։