Բրյուսելում Ադրբեջանի նախագահ հետ համաձայնեցրինք, որ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ սկսում ենք երկաթուղու շինարարությունը, դրանից հետո Ադրբեջանը ըստ էության հրաժարվեց այդ պայամանվորվածությունից։ Այս մասին այսօր, պատասխալեով լրատվամիջոցների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրանից հետո առաջարկ եղավ գրավոր փաստաթղթով արձանագրել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Փաստաթղթի նախագիծը ներկայացրել է եռակողմ հանձնաժողովի Ռուսաստանի Դաշնությունից համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ստորագրել այս փաստաթուղթը, իսկ ադրբեջանական կողմը հրաժարվել է այս փաստաթղթից»,- ասաց նա։
Նա նշեց, որ հայկական կողմից ճանապարհների և երկաթուղիների ապաշրջափակման փաթեթային առաջարկը հրապարակվել է և ադրբեջանական կողմը նույնպես մերժել է այս տարբերակը։
Վարչապետը նաեւ հիշեցրել է, որ Բրյուսելում հանդիպումից մի քանի ժամ առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները պետք է գործեն Լաչինի միջանցքի տրամաբանությամբ։
«Դա մեզ համար անընդունելի է։ Եռակողմ հայտարարության մեջ նշվում է միայն մի միջանցքի հիշատակում և դա Լաչինի միջանցքն է, որը, ըստ եռակողմ փաստաթղթի, գտնվում է ռուս խաղաղապահների լիակատար վերահսկողության ներքո։ Հայաստանի տարածքով անցնող միջանցքների մասին ոչինչ գրված չէ»,–ասաց նա և նշեց, որ խոսքը հաղորդակցությունների մասին է, այն մասին, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է կարողանան տրանսպորտային կապ հաստատել Նախիջևանի հետ։
Նիկոլ Փաշինյանը նկատեվ, որ Արդբեջանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա, այնինչ նոյեմբեի իննի հայտարարությունում երեք անգամ նշված է Լեռնային Ղարաբաղ անունը։