Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո, հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր կեսօրից հետո, հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ի և 2-ի գիշերը, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչ հունիսի 30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։