Մինսկի խմբի «մահանալու» մեղքը Ֆրանսիան ու ԱՄՆ-ն մի կողմից և Ռուսաստանը՝ մյուս կողմից, բարդում են միմյանց վրա: Այս մասին գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանն էլ, ի տարբերություն Ադրբեջանի, պնդում է, որ ՄԽ-ն մեզ պետք է:
«Ինչո՞ւ Հայաստանը ՄԽ համանախագահներին չի հրավիրում Երևան: Ի դեպ, դա կլինի Արևմուտք-ՌԴ շփման միակ խողովակը: Թող գան տարածաշրջան, թող Ալիևն էլ չընդունի: Լիքը բան պարզ կդառնա բոլորին»,- գրում է Սարգսյանը: