Վերաքննիչ դատարանը մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու հայցը։ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ առանձին քրեական գործ չի հարուցվի։
Դատարանի դահլիճում լարված մթնոլորտ ստեղծվեց, զոհված զինծառայողների ծնոները վրդովված վիրավորանքներ հասցրին որոշումը կայացրած դատավոր Կարեն Բիշարյանի հասցեին։
Հիշեցնենք՝ ապրիլի 27-ին Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ստացել՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու 2020 թվականի Արցախյան պատերազմի աղետալի հետևանքների պատճառների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով։
Քրեական գործն ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Մայիսի 7-ին միջնորդություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին։ Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունն անցկացվում էր դռնփակ։