Հայտնի լրագրող, հեռուստահաղորդավարուհի, «Газпром-медиа»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների թարմացված ցուցակում: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ պատժամիջոցների նոր ցուցակում հայտնվել են ավելի քան 50 ֆիզիկական անձինք և ավելի քան 110 կազմակերպություններ:
Կանդելակին «Матч ТВ» դաշնային սպորտային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերն էր 2015-ի հուլիսից մինչև 2021-ի սեպտեմբեր: