Արգենտինան և Իրանը BRICS-ին անդամակցելու համար արժանի թեկնածուներ են (միավորումը, որի մեջ մտնում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը), այդ միավորման ընդլայնման նախապատրաստական գործընթացը մեկնարկել է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բնականաբար, և՛ Արգենտինան, և՛ Իրանը արժանի և հարգված թեկնածուներ են, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, որոնք նույնպես հիշատակվում են քննարկումներում», — ասել է Լավրովը՝ պատասխանելով BRICS-ին այդ երկու երկրների հնարավոր անդամակցության մասին հարցին ի պատասխան
Միաժամանակ Լավրովը նշել է, որ անդամակցության մասին որոշումը պետք է կոնսենսուսով ընդունվի միավորման անդամների կողմից: «Այստեղ գլխավոր չափանիշը նախևառաջ կլինի հետագա արդյունավետության ապահովումը, այդ կառույցի աշխատանքից գործնական վերադարձի բարձրացումը», — նշել է Լավրովը:
BRICS-ը ստեղծվել է 2006 թվականի հունիսին Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի Էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ: 2010 թվականին միավորմանը միացել է ՀԱՀ-ը։