Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը հետագայում քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի համար մենք շարունակելու ենք պայքարել։ Այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին։ Նա նշեց, որ Բերձորը, ցավոք, պետք է շրջանցենք։
Հարցին, թե ինչու են ընտրել այդ ճանապարհը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց զայրույթով։ Նա նշեց, որ հանրայնացնել այդ ճանապարհի նպատակահարմարությունը ճիշտ չէ։ Շատ անզգույշ գործողությունների հետևանքով անգամ իր և պատգամավորների աշխատասենյակ մտնողների մասին է ադրբեջանցին վայրկյաններ անց իմանում։
Հարությունյանը նշեց, որ կարող են միասին որոշել ճանապարհից հրաժարվելու հարցը, բայց հետևանքների համար պետք է պատասխան տան միասին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախ-Հայաստան երթուղու փոփոխություն է տեղի ուենալու և այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։