Թեհրանը ձգտում է բարելավել հարաբերությունները Սիրիայի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատման ճանապարհով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, ով շաբաթ օրը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա:
«Մենք ձգտում ենք թույլ չտալ ճգնաժամի առաջացում և փորձում ենք առաջ շարժվել դեպի խաղաղություն, կայունություն և անվտանգություն՝ հաղթահարելով երկու պետությունների միջև առկա տարաձայնությունները, որոնք սերտ կապեր են պահպանում Իրանի հետ», – նախարարի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Աբդոլլահիյանը նշել է, որ Թեհրանում ըմբռնումով են մոտենում Սիրիայի հյուսիսում իրավիճակի առնչությամբ Թուրքիայի մտահոգություններին: «Սակայն մենք կտրականապես դեմ ենք ռազմական գործողության անցկացմանը և կփորձենք հարցը կարգավորել դիվանագիտական միջոցներով», – ասել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան մտադիր է ավարտել իր հարավային սահմանների մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծման գործընթացը: