Ադրբեջանցի փորձագետները նույն թեզերն են հնչեցնում, ինչ այդ երկրի իշխանությունները։ Այս մասին «Հանրային» հ/ը -ի եթերում հայտարարել է Վրաստանում ադրբեջանցի փորձագետներին հանդիպած հայ փորձագետների թիմի անդամ, քաղաքագետ Ջոնի Մելիքյանը։
«Խաղաղությանը, կայունությանը միտված որևէ միտք նրանց կողմից չի հնչել։ Մյուս կողմից դժվար էր որևէ բան լսել, քանի որ նրանք ազատությունների լուրջ խնդիրներ ունեն իրենց երկրում», – նշեց Մելիքյանը։
«Այս հանդիպումների հիմնական գաղափարը որոշակի մտքերի գեներացումն է, որն այս կամ այն չափով կարող է նվազեցնել էսկալացիայի ռիսկերը», – իր հերթին նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ ադրբեջանցի փորձագետներն ընդդիմացել են անգամ Նոյեմբերի 9/10-ի հայտարարության պահպանման մոնիթորինգին։ «Երբ առաջարկում ենք եկեք մամուլի, ատելության խոսքի, սահմանային խախտումների մոնիթորինգ իրականացնենք, իրենք ընդդիմանում ենք։ Իրենք շատ լավ հասկանում են, որ մոնիթորինգ սահմանվի, կտեսնեն, որ հենց Ադրբեջանն է խախտում հրադադարը», – նշեց ադրբեջանագետը։