Հռոմում ընթացող ըմբշամարտի ԵԱ առաջնությունում ադրբեջանցի ըմբիշը, ով ավելի վաղ պարտվել էր հայ մարզիկ Հայկ Պապիկյանին, պարգևատրման արարողության ժամանակ իջավ պատվո պատվանդանից այն բանից հետո, երբ հնչում էր Հայաստանի օրհներգը։
Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոքել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվել ու հեռացվել է։
Տեղի է ունեցել նոր պարգևատրություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականը 3 մեդալ էր նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Մուշեղ Մկրտչյանը և Հայկ Պապիկյանը ոսկե մեդալակիրներ դարձան: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ։