Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում կհանգեցնի տարածաշրջանային անկայունության։ Այս մասին, ինչպես հաղորդում է, հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Նախարարն ընդգծել է, որ օտարերկրյա ուժերի ցանկացած միջամտություն կխորացնի իրավիճակը տարածաշրջանում:
«Մենք դեմ ենք Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողությունների»,-հավելել է նախարարը՝ հաստատելով երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման ծրագիր տրամադրելու Թեհրանի պատրաստակամությունը:
Աբդոլահիանի խոսքով՝ ինքնին հասկանալի է, որ իրանա-սիրիական հարաբերությունները ռազմավարական են։
«Մենք բոլոր ուժերով կաջակցենք Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում»,- ընդգծել է նա Դամասկոսում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեքդադի հետ կայացած մամուլի ասուլիսում: