Եգիպտոսի Հուրգադա զբոսաշրջային քաղաքում ևս մեկ կին է շնաձկների զոհդարձել:
Այս մասին հայտնում է Interfax.ru-ն՝ հղում անելով Al Arabiya-ին: Տեղի ունեցածի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Չի նշվում նաև կնոջ ինքնությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր Ավստրիայի 68-ամյա քաղաքացու մահվան մասին:
Տեղի ունեցածի պատճառով Կարմիր ծովի այդ հատվածը փակ է և չի թույլատրվում լողալ: